Ասում են՝ էն 120 հազարը, որ փրկվեցին, մենք էդպես չէինք պայմանավորվել թուրքերի հետ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարծում եմ, որ մեր հասարակությունն այս վեց տարիներին սովորել է՝ ինչքան բարձր ու անդադար են իրենք կրկնում ու գոռում, որ քաղբանտարկյալներ չկան, ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոնից էլ այն կողմ է, ուղիղ դրա հակառակն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Որովհետեւ 2018 թվականին ասում էին՝ կարմիր գծերը սխալ են, չեն լինելու, հիմա ի՞նչ են անում՝ ավելացնում են: Ասում էին` Արցախը Հայաստան է եւ վերջ, ի՞նչ արեցին, Արցախը բարեհաջող տվեցին ադրբեջանցուն ու թուրքին: Հիմա մի հատ էլ մունաթ են գալիս, ասում են՝ էն 120 հազարը , որ փրկվեցին, մենք էդպես չէինք պայմանավորվել թուրքերի հետ, դուք պետք է մնայիք՝ կեսդ նահատակվեիք, էն կեսդ էլ գերի ընկնեիք»,- ասել է նա: