Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158.5 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Վահագն Հ.-ի վարած «ՎԱԶ 21310» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Արտուշ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկ Սեյրան Թովմասյանն ու կրտսեր պարեկ Կարեն Պողոսյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը «Վայք» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։