Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն Սիմոնյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում՝ նվիրված ՀՀ անկախության օրվան:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար, թերևս, ամենակարևոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:
Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:
Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման և ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:
Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:
Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք:
Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:
Կեցցե՛ Հայ մարդը,
Կեցցե՛ Հայ ժողովուրդը,
Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
որը հավերժ է:
Աստված մեզ օգնական»,- ասվում է ուղերձում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live