44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են. նրանք հայտարարում են՝ թույլ չեն տալու Փաշինյանի մուտքը այնտեղ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են Եռաբլուրում՝ ՀՀ անկախության օրը այնտեղ նշելու, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի այցն այնտեղ թույլ չտալու համար:
Զոհված զինծառայողների ծնողների հիմնադրած «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհվածի հայր Արա Ռոստոմյանը նշեց, որ իրենք ամեն տարի սեպտեմբերի 21-ը դիմավորում են Եռաբլուրում, որովհետեւ անկախությունն առաջին հերթին հայրենիքի համար զոհված տղաներինն է:
«Անկախությունն առաջին հերթին այս տղաներինն է, իրենք են այդ անկախությունը պահել, ոչ միայն 44-օրյայի, այլ նաեւ 90-ականների, իրենց շնորհիվ է, որ անկախություն կա: Կարծում եմ այս տարի Փաշինյանն էլ չի ուզենա գա, որովհետեւ հայրենասիրության նոր մոդել է հորինել, որ հող հանձնողներն են հայրենասերները, իսկ այս տղաները հող պահողներն են: Եթե ինքը կհամարձակվի գա, մենք ոնց որ երկու տարի առաջ, նույն ձեւով կանգնած ենք լինելու, թող գան մեզ բիրտ ուժ կիրառելով այստեղից հեռացնեն, եթե այդպես են մտնելու Եռաբլուր, բայց մենք կանգնած ենք լինելու, որ չթողնենք՝ որեւէ մեկը գա իր խունտայով»,-ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live