«Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Սամվել Թոփալյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր առաջին մոնոներկայացումը: Ներկայացումը կոչվում է «8000 կմ», այն անցած ճանապարհը, որը նա անցել է «Բարև Էրգիր» հաղորդաշարի շրջանակներում:
«Ներկայացման մեջ ընդգրկված են այդ ճամփորդության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, վտանգավոր ու զավեշտալի դեպքերը, մարդիկ, որոնք պարզվեց հայեր են, բայց, իհարկե ծպտված են ապրում այնտեղ: Այստեղ իմ զգացողություններն են, նաև իմ մանկությունից եկած հուշերը, քանի որ տատս էլ էր Արևմտյան Հայաստանից:
Ու այդ ամենը տեղափոխվեց այնտեղ, որտեղ իմ տպավարություններն էին, թե ինչպես են ապրել հայերը, ինչ միջավայրում, ինչեր են տեսել: Այս ամբողջ դեպքերն իրար խառնած, զգայական պատմություն է, որն անվանեցի 8000 կմ: Դեպքերն իրական են ու ինչպես եղել են, ես այդպես նկարագրում եմ, հնարած ու հորինած ոչինչ չկա»,- Tert.am Life -ի հետ զրույցում պատմեց դերասան Սամվել Թոփալյանը:
Ներկայացման բեմադրիչը Նարինե Մալյանն է: Սամվելի խոսքով՝ շատ պատահական որոշեցին այն կյանքի կոչել, նախապես ոչինչ ծրագրված չէր:
«Մի օր, պատահաբար մտքիս եկավ ու որոշեցի գրել: Սա պատմություն է իրական դեպքերի վրա հիմնված: Պրեմիերան կկայանա Տիկնիկային թատրոնում՝ հոյկտեմբերի 12, 14-ին»,- ամփոփեց Սամվել Թոփալյանը: