Տան բանալիները պահում էի խնամքով․ հրապարակված տեսանյութից հետո փշրվեցին վերադառնալու հույսերը (տեսանյութ)
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես իմ տունը հիշում էի այնպես, ինչպես թողել եմ։ Մաքուր, կոկիկ, ամեն ինչ իր տեղում։ Երևի բոլորն այդպես են մտածում, որ իրենց տուն հավանաբար ադրբեջանցի դեռ չի մտել։ Քանի որ նրանք հաճախ են լուսանկարներ ու տեսանյութեր տարածում Արցախից, բնակարաններից, միշտ ասում էի՝ «երանի՜ իմ տունը չնկարեն, չհրապարակեն»»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է ստեփանակերտցի Գայանե Սարգսյանը։
Գայանեն ասում է, որ տունը վերանորոգման կարիք ուներ, գումար է հավաքել, ու այն ամբողջությամբ վերանորոգել, շատ նպատակներ ուներ կապված երեխաների հետ, բոլորի պես ինքն էլ սպասում էր, որ բլոկադան ավարտվի, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նորոգ ու լուսավոր տանն ուրախություն կազմակերպելու երազանքներ ուներ։
«Պատերազմից մեկ օր առաջ որոշեցի մուտքի «մետլախները» շարել։ Ամեն ինչ իմ սրտով էր մինչև սեպտեմբերի 19-ը։ Հետո տեղի ունեցավ անսպասելին։ Մեկ տարի է անցել դժոխք հիշեցնող այդ օրերից, բայց դեռ Արցախում եմ հոգով ու մտքով։ Հիասթափությանս սահման չկա, սուգ էր, երբ ինձ ուղարկեցին մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ ու կին մտնում են արդեն իսկ պղծված ու թալանված իմ բնակարան։ Ամեն ինչ քանդված ու ավերված էր։ Դա տարիների իմ վաստակն էր, դա իմ ամբողջ կյանքի երազանքն էր»։
Գայանեն Ստեփանակերտի Պարսեղովի 4, 17 բնակարանից ոչինչ չի վերցրել լուսանկարներից ու հագուստից բացի։ Բանալիները, սակայն, պահում է խնամքով։ Հրապարակված տեսանյութից հետո, հիմա փշրվել են տուն վերադառնալու հույսերը, փոխարենը ցանկությունն առաջնային տեղում է։
«Հեռվից, երբ նայում եմ, գիտե՞ք՝ ինչ եմ զգում, տպավորություն է, որ քաղաքիս ցավ է տալիս, երբ իրենք են քայլում այդ հողում։ Դրա համար օր առաջ ուզում եմ վերադառնալ, տեր կանգնել հողիս առաջին հերթին։ Ու հավատում եմ, որ այն ինչը մերն է, մի օր վերադառնալու է իրական տերերին»,- հավելեց Գայանեն։
Հունան Թադևոսյան
Տեսանյութն այստեղ