Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


13 օգտակար խորհուրդ հատուկ iPhone 6 ունեցողների համար

LIFE
Եվ այսպես, Դուք iPhone 6s-ի երջանիկ սեփականատեր եք կամ էլ պատրաստվում եք դառնալ այդպիսին։ Այս սմարթֆոնը բազմաթիվ հետաքրքիր ֆունկցիաներ ունի, որոնք կարող եք փորձարկել ինքներդ։ Ահա 13 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ այս հարցում։
 
1. Դարձրեք «կենդանի ֆոտոն» Ձեր էկրանի նկարը
 
 
Դուք պետք է երկու բան իմանաք․
1․ «Կենդանի ֆոտոն» հիանալի բան է ընկերներին զարմացնելու համար։
2․ Դուք այն կարող եք դարձնել Ձեր ֆոնային նկարն ու ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դիպչել Ձեր հեռախոսի էկրանին։ Դրա համար պարզապես պետք է լուսանկարելիս համոզվել, որ սեղմել էք դեղին «Live» կոճակը։ Այնուհետև մտեք նկարների թղթապանակը, բացեք այդ նկարը, սեղմեք «Կիսվել» կոճակը և ընտրեք «Դարձնել ֆոնային պատկեր» տարբերակը։
 
2. Արագ անցում կատարեք հավելվածների միջև
 
 
Գուցե սկզբում սա բարդ թվա, բայց երբ հասկանաք, թե ինչպես դա անել, Դուք հաստատ կհավանեք այս նորամուծությունը։ Սեղմեք էկրանի ձախ հատվածի վրա և կանցնեք բազմաթիվ խնդիրների ռեժիմ։ Այդտեղ Դուք կտեսնեք առավել հաճախ օգտագործվող հավելվածների ցանկը։ Թերթեք դրանք՝ մատն աջ կամ ձախ շարժելով և ընտրեք պետքականը։
 
3. Շատ արագ պատասխանեք հաղորդագրություններին
 
Բացեք «Հաղորդագրություններ» դիրեկտորիան, սեղմեք տեքստային դաշտ վրա և կտեսնեք վաղօրոք պատրաստված պատասխանների ցանկ․ «ОК», «Շնորհակալություն» և «Հետո կխոսենք»։
 
4. Սեղմեք ստեղնաշարի վրա, որպեսզի այն դառնա սենսորային պանել
 
Սա շատ ավելի հեշտ է, քան խոշորացույց կուրսորից օգտվելը։ Սեղմեք ստեղնաշարի վրա ու շարժեք կուրսորը։ Եվս մեկ անգամ դիպեք սենսորային պանելին, որպեսզի առանձնացնեք առանձին բառը, երկու անգամ սեղմեք՝ տողն առանձնացնելու համար և երեք անգամ՝ ամբողջ տեքստն առանձնացնելու համար։
 
5. Լուսանկարների կառավարում հենց դիտման ռեժիմում
 
Լուսանկարները դիտելիս սեղմեք պատկերը և մատը վերև շարժեք, որպեսզի քոփի անեք այն, նշեք որպես սիրելի լուսանկար, կիսվեք դրանով կամ էլ հեռացնեք այն։
 
6. Անցեք հղումով առանց նոր պատուհան բացելու
 
 
Safari բրաուզերում, հաղորդագրություններում կամ փոստարկղում պարզապես մատը պահեք ցանկացած հղման վրա, որպեսզի տեսնեք դրա բովանդակությունը։ Safari-ում կարող եք նաև սեղմել հղման վրա ու, մատը վերև տանելով, քոփի անեք այն՝ ավելացնելով այն ընտրյալների ցուցակում։
 
7. Նայեք վերջերս արված լուսանկարները մինչ նորն անելը
 
Տեսախցիկի մենյուում սեղմեք վերջին ֆոտոյի փոքրացված պատկերի վրա, որը գտնվում է էկրանի ձախ հատվածի ներքևում ու թերթեք նկարները՝ մատն աջ կամ ձախ շարժելով։ Որպեսզի վերադառնաք տեսախցիկի ռեժիմ, պարզապես մատը հետ տարեք։
 
8. Ձայնով ակտիվացրեք Siri-ն
 
 
iPhone 6s-ի ամենահաճելի նորամուծություններից մեկը կայանում է նրանում, որ կարող եք արտասանել «Բարև, Siri», երբ Ձեր սարքը ցանցին միացված չէ։ Եթե Դուք չեք կարողանում գտնել հեռախոսը, պարզապես կարող եք ասել. «Բարև, Siri, որտե՞ղ ես», ու այն կճանաչի Ձեր ձայնն ու կարձագանքի։
 
Դուք կարող եք կարգավորել Siri-ն՝ մենյուում կատարելով հետևյալ անցումները․ Настройки > Общее > Siri > активировать «Привет, Siri»։
Բոնուս․ iOS 9-ում Դուք կարող եք տալ «Գտիր այն լուսանկարը, որը ես արել եմ այսինչ տեղը» կամ էլ «Գտիր այն լուսանկարը, որը ես արել եմ այսինչ օրը»։ Դուք նաև կարող եք կարգադրել հետևյալը․ «Հիշեցրու ինձ [ինչ-որ բան անել], երբ ես գամ [այսինչ տեղը]»։
 
9. Հեշտությամբ պատասխանեք օրացույցի միջոցով արվող հրավերքներին
 
 
Սեղմեք իրադարձության մասին հաղորդագրության վրա ու մատը վերև շարժեք, որպեսզի հաղորդեք Ձեր որոշման մասին։
 
10. Հեշտությամբ միացրեք Ձեր նախընտրած պոդքասթը
 
 
Սեղմեք պոդքասթերի հավելվածի վրա, որպեսզի ընտրեք, թե Ձեր բաժանորդագրված տարբերակներից որն եք ցանկանում միացնել։
 
11. Սեղմեք քարտեզի ցանկացած լոկացիայի վրա, որպեսզի պարզեք, թե ինչպես է պետք հասնել, զանգահարել այնտեղ կամ էլ կիսվել այդ վայրով
 
 
Եթե սեղմեք հաստատության անվան վրա, ապա կտեսնեք տեղեկատվություն դրա մասին. արձագանքներ, աշխատանքային ժամեր, գներ։
 
12. Հաղորդագրությունների մենյուում սեղմեք կոնտակտի անվան կողքի կոճակին, որպեսզի զանգահարեք նրան
 
 
Խոսակցությունների ցանկում սեղմեք կոնտակտի պատկերի վրա, բացեք «FaceTime» և ընտրեք՝ նամակ գրել նրան, լրացնել տեղեկատվությունը կոնտակտի մասին, զանգահարել նրան և այլն։
 
13. Ավելի մուգ գույնով նկարեք նշումներում
 
 
Նկարելու ռեժիմում ավելի ուժեղ սեղմեք էկրանին, որպեսզի ավելի մուգ գույնով նկարի, կամ էլ նկարի մի մասը ջնջեք։
 
Այս ամենն ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում:
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another