«Ռենջ Ռովեր»-ի հարբած վարորդը մեքենայով մխրճվել է բնակչի տան տարածք. նա 1 տարով զրկվել է վարելու իրավունքից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել, սակայն սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա ս2ափ չի եղել, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավուքից:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live