Իմ մուտքը ՀՀ արգելել են Ադրբեջանի պահանջով. Լապշին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։
«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, մեզ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցություն։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկանում եմ «ձերբակալություն» բառը»,- քիչ առաջ գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
MediaHub-ը կապ հաստատեց Լապշինի հետ հասկանալու, թե ինչ է կատարվում:
«Ինձ ձերբակալում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ես ժամանել եմ Եվրոպայից: Ասացին, որ հետախուզում է հայտարարված Ադրբեջանի Հանրապետության կողմից, և ևս մեկ պետության, որը, ենթադրում եմ, Բելառուսն է հավանաբար»,- նշեց Լապշինը:
Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա նշեց.
«Ինձ ասացին Ադրբեջանի սահմանի անօրինական հատումն է, այսինքն Արցախ այցը: Ինձանից վերցրել են անձնագիրս, մոտ երկու ժամ է այստեղ եմ, նրանք փորձում են ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության բաժանմունք»,- ասաց նա:
Լապշինը հավելեց, որ հավանաբար շուտով իրենից կվերցնեն նաև հեռախոսը։
Մանրամասները հաջորդիվ:
Ռեբեկա Հովհաննիսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live