Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ուկրաինացիների հետ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց ուկրաինացիների հետ։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւերով ոչ ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի (2660) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով միավորը կիսեց Ռուսլան Պոնոմարյովի (2654) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սեւերով պարտվեց Անտոն Կորոբովին (2650)։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հաղթեց Վլադիմիր Օնիշչուկին (2610):
Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր:
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), Գերմանիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5) եւ Հունգարիային (1,5:2,5)։
Ուկրաինայի հավաքականը հաղթել էր Թունիսին (4:0), Ուրուգվային (3,5:0,5), Ավստրալիային (2,5:1,5), ԱՄՆ-ին (2,5:1,5), Չեռնոգորիային (2,5:1,5), Արգենտինային (3:1), Վրաստանին (3:1), պարտվել էր Հունգարիային (1,5:2,5) եւ Ուզբեկստանին (1:3):
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live