Էրդողանն Արեւմուտքին կոչ է արել «զսպող քայլեր» ձեռնարկել Իսրայելի դեմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը կոչ է արել արևմտյան երկրներին «զսպող քայլեր» ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ, հաղորդում է Reuters-ը։
Էրդողանը մամուլի ասուլիսում ասել է, որ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում լինելու է երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հիմնական թեման։
«Որպեսզի մեր տարածաշրջանը չներքաշվի մեծ աղետի մեջ, Իսրայելի վրա ճնշումը պետք է էլ ավելի մեծացվի»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ «եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»։
«Շուրջ մեկ տարի շարունակվող այս ճնշումներին վերջ դնելու, մշտական հրադադարի հաստատման և մարդասիրական օգնության անխափան հոսք ապահովելու համար մենք բոլորս՝ ողջ աշխարհը և հատկապես ՄԱԿ-ը, կարևոր պատասխանատվություն ունենք», ասել է նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live