Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում. հայտնաբերվել է կրակոցի հետքերով «Toyota»-ն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամերի ընթացքում Արագածոտնի ԱԱԾ-ականներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Այդ օրը՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մ.-ն իրեն պատկանող «Kia» մակնիշի «47 II 007» համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցով, որի ժամանակ նույն փողոցով երթևեկելիս է եղել նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենաների միջից փոխադարձ ձայնային ազդանշաններ են հնչեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ իրար վրա «սիգնալ» են տվել, ինչի շուրջ էլ տեղում պարզաբանումներ կատարելու նպատակով Ռաֆիկ Մ.-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել է մեքենայից ու այդ ժամանակ հիշյալ ավտոմեքենայից իջել են նաև Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Սուրեն Մ.-ն և 19-ամյա Նիկոլայ Մ.-ն, ովքեր իրենց մոտ եղած մահակներով հարձակվել են Ռաֆիկ Մ.-ի վրա, ով անմիջապես նստել է իր ավտոմեքենան և դիմել փախուստի:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի մասին Ռաֆիկ Մ.-ն կարճ ժամանակում իր ընկերներին է տեղեկացրել դեպքի մասին և իր ընկերների հետ հավաքվել են Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի հարևանությամբ:  Նույն վայրից արդեն ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Ռաֆիկ Մ.-ի ընկերներից Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Խ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ա.-ի անվամբ հաշվառված, սակայն Արթուր Խ.-ի կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայով իր ազգականին աշխատանքից տուն տանելու նպատակով երթևեկել է Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի ուղղությամբ, որի ժամանակ Վ. Պետրոսյան փողոցում գտնվող «Գինիների» գործարանի հարևանությամբ քայլող Սուրեն և Նիկոլայ Մովսիսյաններից Սուրեն Մ.-ն իր մոտ եղած անօրինական պահվող, դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակոցներ է արձակել Արթուր Խ.-ի վարած «Toyota Camry» «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

 Բարեբախտաբար կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքով հետքեր, Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 3-րդ հասցեում:Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտելու, Սուրեն և Նիկոլայ Մ.-երին, ինչպես նաև հանցագործության գործիք հանիդսացող հրազենը հայտնաբերելու ուղությամբ:  Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards