Գազայում դպրոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետևաքնով առնվազն 22 պաղեստինցի է զոհվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազա քաղաքի հյուսիսում գտնվող դպրոցի վրա իսրայելական օդային հարձակման արդյունքում առնվազն 22 պաղեստինցի է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ դպրոցում տեղահանվածներ են տեղավորվել։
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջադեպը՝ այն անվանելով «համակարգված և համառ հարձակումներ խաղաղ բնակչության դեմ և Գազայի հատվածում պաղեստինցի տեղահանվածների ապաստարաններում»:
Նախարարության խոսնակ Սուֆյան ալ-Կուդան ասել է, որ Հորդանանը մերժում է Իսրայելի կողմից «միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները»:
Ալ-Քուդան ընդգծել է քաղաքացիական անձանց տարրական ծառայություններով և հումանիտար ապաստարաններով ապահովելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ միջազգային իրավունքի, պետք է ամեն գնով պաշտպանվեն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live