Այաթոլլա Խոմեյնիի թոռանը բացառել են Իրանի նախընտրական գործընթացից
INTERNATIONAL NEWSԻրանում Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Սեյիդ Ռուխոլլա Մուսավի Խոմեյնիի թոռը չի կարողանա մասնակցել Փորձագետների խորհրդի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հաղորդել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
43-ամյա Հասան Խոմեյնին կրոնի անբավարար իմացության պատճառով չի կարողացել հաջողությամբ անցնել հատուկ մարմնի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի հավանության ընթացակարգը, «Ինստագրամ»-ում գրել Է Խոմեյնի որդի Ահմադը:
Փորձագետների խորհրդի ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի փետրվարին: Խորհրդի անդամներն ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ՝ ութամյա ժամկետով:
Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ Իրանում Հասան Խոմեյնիին համարում են բարեփոխումների կողմնակից, որը լայն կապեր ունի այդ ճամբարում, այդ թվում՝ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի հետ:
Փորձագետների խորհուրդն Իրանում գործող պետական մարմին Է, որը նշանակում Է երկրի բարձրագույն ղեկավարին եւ պաշտոնապես օժտված Է գործող ղեկավարին պաշտոնից հեցացնելու եւ նրան փոխարինող նշանակելու լիազորություններով: Խորհուրդն 86 անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



