«Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց տեղադրված՝ լեգենդներ, հայ մեծանուն գրողներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Շիրազի արձանները գտնվում են անմխիթար վիճակում.մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց՝ կանաչ գազոնում, տեղադրված են լեգենդներ, հայ մեծանուն գրողներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Շիրազի արձանները։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական գործիչները, գործարարները, երբ որևէ միջոցառում եմ կատարում, շատ հաճախ իրենց գովազդային հոլովակներում մեջբերումներ են անում բազմաթիվ հայ ականավոր գործիչներից, գրողների ստեղծագործություններից։
Չգիտես ինչու՝ միայն այդ դեպքերում են շատերը հիշում հայ մեծերին, իսկ ահա մեծն Չարենցի ու Շիրազի արձանները գտնվում են բավականին վատ, չխնամված վիճակում։
Գործարանի աշխատակիցներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ գործարանի տնօրինությունը շատ հաճախ վերանորոգում է արձանները, բայց որ երկար ժամանակ անմխիթար վիճակում են, անզեն աչքով էլ երևում է։