38-ամյա կնոջ առևանգման մեջ կասկածվողը դատարանից տեղափոխվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. Shamshyan.com
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի սեպտեմբերի 18-ին ոստիկանության կողմից հայտնաբերված և Արաբկիրի քննչական բաժին ներակայացված Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա․-ի նկատմամբ, ով կասկածվում է առանձնապես ծանր հանցանքների մեջ՝ անձի առևանգում, ծեծ։
Կայքի տեղեկություններով, դատավոր Արամայիս Ասատրյանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արամայիս Ասատրյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել էր, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել էր մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ արարքը կատարել էր Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել էր նաև ոմն Արմանը: Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևագում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live