Իմ ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային․ Սամվել Գասպարյան
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով տեսաուղերձ, ասել է ծանրորդ Սամվել Գասպարյանը։
«Բոլորիդ աջակցության կարիքն եմ զգացել միշտ, բոլորիդ ներկայությունը միշտ զգացել եմ իմ կողքին, իմ հաջողությունների և անհաջողությունների ժամանակ։
Պահը հասունացել է, որ պետք է բոլորիդ ասեմ, որ ինչքան էլ իմ համար դժվար է ես որոշել եմ ավարտել սպորտային կարիերան։
Իմ ապրումները և նպատակները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են նաև սպորտից հետո սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային, և ես միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած։»,- ասել է ծանրորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան:
Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live