Պայքարի նոր փուլ. ո՞րն է լինելու արդյունքը
ANALYSISՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ի մասնավորի սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»,- երեկ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած բազմամարդ հավաքում հայտարարել է Բագրատ Սրբազանը:
Այս պարագայում պայքարի նոր փուլի մեկնարկի օրը որոշակի տարաձայնությունների տեղիք է տվել շարժման աջակիցների շրջանում:
Շատերը կարծում էին, որ պայքարի նոր փուլի մեկնարկը պետք է տրվի հենց այսօր, քանի որ վաղվանից ՍԴ-ն տալու է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգի քննարկումների մեկնարկը:
Սակայն, ըստ ամենայնի, Սրբազանը չէր կարող անտեսել Մայր Աթոռի հորդորը:
Այստեղից էլ առաջանում է մյուս ինտրիգը:
Չբացառենք, նույնիսկ հնարավոր համարենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մայր տաճարի վերաօծման արարողություններին, ինչը կարող է մեղմել Եկեղեցու և իշխանության հարաբերություններում առկա ճգնաժամը:
Ինչպե՞ս այդ հանգամանքը կազդի Սրբազան շարժման ընթացքի վրա:
Մյուս կողմից, փաստորեն Էջմիածնում կարող է կայանալ Սրբազանի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի «պատմական» հանդիպումը:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live