Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին
ANALYSISԳործող իշխանություններն իսկական արշավ են սկսել Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերի դեմ՝ փորձելով հեռացնել նրանց իշխանությունից և յուրայիններին նշանակել։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վրա ապօրինի գույքի բռնագանձման գործերով են փորձում ազդել, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, անգամ ազատազրկել ու զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Այս օրերին էլ ստուգումներ են Կապանում, ըստ մամուլի, իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Թիրախի տակ է նաև Սիսիանի ՔՊ-ական քաղաքապետը, որին կասկածում են ընդդիմության հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Արմեն Հակոբջանյանին ցանկանում է հեռացնել նրա իսկ հովանավորը՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որ ինքը դառնա քաղաքապետ։
Միամտություն կլինի կարծելը, թե համայնքապետերի դեմ արշավի պատճառը միայն «սյունյաց ողջույններն» են։ Ի վերջո, ամենավերջին հայհոյանքները կուլ տված Փաշինյանը ապացուցել է, որ խնդիր չունի իրեն հայհոյողների հետ, եթե վերջիններս անցնում են իր թրի տակով ու ենթարկվում․ խնդիրը հենց Սյունիքն է։ Գործող վարչախումբը նոր դավադրություն է նյութում, և համայնքապետերը կարող են խանգարել նրան։
Էլեն Արամյան
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



