10-ամյա աղջիկը, 6–րդ օրն է, կոմայի մեջ է, ծնողները Երևան գալուց վթարի են ենթարկվել․ ի՞նչ է հայտնի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։
Հարազատները բողոքում են, որ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը երեխային այցի չեն եկել: Վարկածներն էլ, թե ինչ է տեղի ունեցել երեխայի հետ, մի քանիսն են։ Մեկն ասում է՝ «դպրոցում ընկել է աստիճանից», մյուսը, թե «ընկել է երեխայի ոտքերի տակ»։ Ասել են նաև, որ դպրոցում տեսախցիկներ կան, բայց չեն աշխատում։
MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 10-ամյա աղջիկը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ապարատային շնչառությամբ անկայուն»։
Նշենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տարածվեց տեղեկություն, որ այսօր 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Բարեբախտաբար, աղջկա հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, նա դուրս է գրվել, իսկ մայրը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա վիճակը մոտ է բավարարին։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live