Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեպքը գտնվում է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո. Անահիտ Մանասյանն արձագանքեց հրապարակումներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ն այսօր անդրադարձել է Վեդիի միջնակարգ դպրոցից Երևանի բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 10-ամյա աղջնակի դեպքին, որը մի քանի օր է կոմայի մեջ է:

Այսօր մենք մի քանի հրապարակումներով անդրադարձել ենք այս դեպքին: 

Ի դեպ, օրեր անց՝ այսօր միայն, Sputnik Armenia-ի հետ զրույցում Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն ուշագրավ հայտարարություններ է արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Այլ կերպ ասած, բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իր ղեկավարած դպրոցում, որի հետևանքով երեխան մահվան հետ քանի օր է կռիվ է տալիս, տնօրենը որակումներ է տալիս երեխային,  որը, մեղմ ասած, հարիր չէ մանկավարժին ու կրթօջախի տնօրենին։ 

MediaHub-ը կապ էր հաստատել երեխայի հոր հետ, որը վրդովվել էր այս հայտարարություններից. “Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»,- ասել էր նա։

Եվ ահա, քիչ առաջ մեր հրապարակմանն արձագանքեց նաև ՄԻՊ աշխատակազմը.

“Վեդի քաղաքի դպրոցներից մեկում մարմնական վնասվածք ստացած և կոմայի մեջ հայտնված 10-ամյա երեխայի հետ կապված դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել:

Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ կհասցեագրվեն Ներքին գործերի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Նշված գրություններով բարձրացված հարցերի համար հիմք են հանդիսացել նաև ԶԼՄ-ներով երեխայի վերաբերյալ ստացված տեղեկությունները:

Դեպքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հանրայնացման ենթակա լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում Պաշտպանի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում աշխատակազմը հանդես կգա հրապարակմամբ”,- մեզ փոխանցեցին ՄԻ պաշտպանի գրասենյակից:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts