Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ավանում կառուցվող էլիտար շենքում ավտոկռունկը կողաշրջվել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։
«Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում։ Պատվիրատուն «Էյջ Քնսալթ» ՍՊԸ-ն է (տնօրեն՝ Սարգիս Համբարձումյան, ՀՎՀՀ՝ 01048338),Կատարող՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ, Տեխնիկական հսկող՝ Վահան Գրիգորյանը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live