Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ ու տղերքը կենդանի լինեին». Շուշան Պետրոսյանը՝ երազանքի, ձեռքբերումների ու հայ երգարվեստի ներկայիս վիճակի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ երգի ներկայիս վիճակի, ոգեշնչման, Արցախը կորցնելուց հետո կրկին երգելու, կյանքի ձեռքբերումների ու երազանքի մասին Tert.am Life-ը ծննդյան տարեդարձի օրը զրուցել է երգչուհի, երաժիշտ Շուշան Պետրոսյանի հետ:

-Ինչն՞ է այսօր Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Եթե խոսքը երաժշտության մասին է, ապա հեղինակների անկեղծությունն ու ազնվությունը, եթե նկարելու մասին է, ապա իմ անկեղծությունն ու ազնվությունը։

-Ո՞րն է այսօր Ձեր ամենասիրելի երգը և ինչու՞:

-Այսօր իմ ամենասիրելի երգերը ոգեղեն երգերն են, որ ուժ են տալիս, հուզում են, թևեր են տալիս, ստիպում են մտածել ու սպեղանում են։ Ուժեղ երգերը առաքելություն ունեն։

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է հայ երաժշտության ներկայիս վիճակը:
Հայ երաժշտությունը միշտ փառահեղ կայուն է, խնդիրը դրան անդրադարձող, մեկ-մեկ իրենց սխալմամբ հայ կոչող երաժիշտներն են, որ սեփական աշխատանքը գնահատում են ոչ թե ստեղծագործության հայեցի կատարման, այլ դահլիճ լցնելու չափանիշով։

-Ի՞նչը կփոխեիք:
-Ցանկությունս իհարկե մեկն է, որ հայ արտիստը մնա իր բարձունքում, հանդիսատեսին կրթի իր մաքրամաքուր ստեղծագործությամբ, այլ ոչ թե (դարձյալ պիտի կրկնվեմ) դահլիճ լցնելու մոլուցքից կուրացած ընդառաջ գնա հանդիսատեսի ցանկություններին, հաշվի չառնելով, որ հանդիստեսը բնավ պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա երգարվեստին ու ճաշակով երաժշտություն գիտենա ու լսի։

Արտիստը պիտի ճաշակ ձևավորի, կրթի իր արվեստով ու ազնիվ լինի նախ «Հայ երաժիշտ» կոչման հանդեպ, սեփական արվեստի հանդեպ ու անշուշտ հանդիսատեսի հանդեպ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կատարողներին:
-Շատ կարդալ, շատ երաժշտություն լսել, աշխարհի երաժշտություներն ու մշակույթը ուսումնասիրել։ Սա սեփական մշակույթը ճանաչելու, վերարժևորելու լավագույն միջոցն է։

-Ձեր «Եռագույնի մեջ» երգը առաջին ստեղծագործությունն էր, որ կատարեցիք Արցախը կորցնելուց հետո, ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ երգը երգելիս...
-Ես անասելի լավատես եմ ու եռագույնի մեջ ես գտա Արցախի վերադարձը, հայի վերածնվելու ցանկությունը, կամքը ու այո՛, նվիրական երազանքը… իսկ վերածնունդ լինելու է:

-Ինչի՞ մասին եք երազում։
Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ, տղերքը կենդանի լինեին։ Երազում եմ Արցախն ազատ լինի գերությունից, Իշխանասարն ազատ թռիչքի մեջ, Տավուշն ամբողջական առանց դավաճանաբար հանձնված գյուղերի ու քանի-որ չարի ու բարու պատերազմ է հիմա, երազում եմ, որ հայն իր սրտով դառնա Աստծուն ու այդժամ անպարտելի կլինենք, հավատացած եղեք։

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
-Որդիներս, ընտանիքս են իմ ամենամեծ հարստությունը, արվեստում ձեռագիր ունենալն է ձեռքբերում, անդադար, անհագ սովորելու ցանկությունն է ձեռքբերում, ընկերներս են հարստություն, փորձություններից չվախենալն ու այդ պարագայում արժանապատվությունը չկորցնելն է կարևոր ձեռքբերում, այս ամենը Աստծո շնորհներն են ու կարևոր ձեռքբերումներ ու այս ցուցակը շարունակելի է:

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition