Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատել է Նյու Յորքում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման լուրը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։
«Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել էր, որ Նյու Յորքում նախատեսվում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:
Նշենք, որ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։