«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
SOCIETYՀուլիս ամսին IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։ Այս ընթացքում ծրագրի մասնակիցները հասցրել են անցնել կարևոր ճանապարհ՝ նախ 30 հայտերից ընտրվել են 10 լավագույնները, որից հետո մեկնարկել և արդեն ընթացքի մեջ է ծրագրի ինկուբացիոն փուլը։
Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլը ենթադրում է անհատականացված աջակցության ծրագիր 15-30 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց գաղափարը վերածել հաջողակ ձեռնարկության:
Այս փուլում թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կատարելագործելու իր գաղափարները՝ միանալով մենթորների և փորձագետների ցանցին, ինչպես նաև շփվելու այլ երիտասարդ սոցիալական ձեռներեցների հետ և հաջողելու դեպքում ստանալ հնարավորություն շահելու Social Impact Award-ի՝ 1500 եվրո գումարի չափով ֆինանսավորում և տոմս դեպի SIA-ի միջազգային գագաթնաժողովը` Գերմանիայում:
Ծրագրի բոլոր ծախսերը, ներառյալ ինկուբացիոն փուլն ու միջազգային գագաթնաժողովի մասնակցությունը ֆինանսավորվում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կողմից։
Արդեն 5 տարի է, ինչ SIA Armenia ծրագիրն իրականացվում է «Impact Hub Yerevan»-ի կողմից։
Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլի հագեցած ու հետաքրքիր առօրյային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ռեպորտաժում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ