Մեքենան բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ փախուստի դիմած վարորդին հայտնաբերել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Հովտաշենի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արևիկ Ս․-ն իր վարած «OMODA» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների հետ ուղղել այն և տեղում իրականացրել են հերթապահություն։
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ մեկ այլ ավտոմեքենա հարվածել է «OMODA»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տաք հետքերով պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ․ Բաբաջանյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է և նրան հայտնաբերում են ու ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդին ներկայացնում ոստիկանության Մասիսի բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live