Տաք թեյը կարող է քաղցկեղ առաջացնել
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այո, գիտնականները նման տվյալներ են ստացել․ 60 աստիճանից բարձր ջերմաստիճան ունեցող ըմպելիքների կանոնավոր օգտագործումը մի քանի անգամ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի վտանգը։ Տաք հեղուկը վնասում է բջիջները, և հաճախակի ազդեցության դեպքում դրանք այլևս չեն դիմանում։
Ուսումնասիրությունն իրականացվել է Իրանի հյուսիս-արևելքում: Գիտնականները դիտարկել են, թե ինչպես են 45-ից 70 տարեկան տղամարդիկ և կանայք տաք թեյ խմում ավելի քան 10 տարի՝ չափելով խմիչքի ջերմաստիճանը և քանակությունը, ինչպես նաև այն ժամանակը, որն անցել է բաժակի մեջ տաք թեյը լցնելու և թեյը խմելու միջև:
Գիտնականները եզրակացրել են, որ այն մարդիկ, ովքեր օրական առնվազն երկու բաժակ թեյ են խմում 60 աստիճանից բարձր ջերմաստիճանով, ավելի քան կրկնապատկել են կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը՝ համեմատած նրանց հետ, ովքեր նախընտրում էին ավելի քիչ տաք ըմպելիք: ԱՄՆ-ում քաղցկեղի այս տեսակը զբաղեցնում է ութերորդ տեղը քաղցկեղի ամենատարածված տեսակների ցանկում: Տղամարդկանց մոտ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը 132-ից 1 է, իսկ կանանց մոտ՝ 1-ը 455-ից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live