Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գնացել էր դիրքերից վիրավորներին տարհանելու, բայց ինքը ևս վիրավորվեց․ Մարատը 8 ամիս կոմայի մեջ էր

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մինչև վերջին պահը մեր ընտանիքը մեծ հույսեր էր փայփայում, որ Մարատը կոմայից դուրս կգա։ Ամիսները գումարվում էին, իսկ եղբայրս անշարժ  վիճակում գամված էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մահճակալին։ Բժիշկները հույս չէին տալիս, բայց իրենք էլ մեզ հետ հավասար սպասում էին հրաշքի»,-MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Մարատ Բաբայանի մասին պատմում է Գրիգոր Բաբայանը։

Բաբայանների ընտանիքը մինչև 2020 թվականի պատերազմն ապրում էր Շուշիում։ Մարատն ավելի շուտ էր ընտանիքով հաստատվել Ստեփանակերտում։ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող էր։ Զորամասում բոլորը գիտեին նրան, վարում էր շտապ օգնության մեքենան։ 

«Մասնակցել է Արցախի դեմ իրականացված տեղային բոլոր մարտերին ու 2016-ի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա լայնամասշտաբ պատերազմներին։ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան ճակատագրական եղավ Մարատի համար»,-ասում է Գրիգորին։ 

Պատերազմից րոպեներ առաջ Մարատը հասցրել էր կնոջը՝ Մանուշին sms հաղորդագրություն թողնել, հարցրել է երեխաների որպիսության ու գտնվելու վայրի մասին, որից հետո հենց առաջին հարվածներով թիրախավորվել են հեռահաղորդակցության աշտարակները․ Արցախում կապը կորել է։ Այդ ժամանակ Մարատը, իր երկու եղբայրները՝ Էրիկն ու Գրիգորը եղել են տարբեր  զորամասում։ Հայրենիքի պաշտպանության համար մարտերը նախորդ պատերազմների համեմատ ավելի դաժան էին, քանի որ թիրախի տակ էին նաև քաղաքացիական բնակավայրերը, խաղաղ բնակչությունը։ 

«Իրարից հեռու էինք ու ընդհանրապես կապ չկար։ Դա է պատճառը, որ եղբորս վիրավորվելու մասին լսել ենք ավելի ուշ։ Նա Հայկազովի զորամասում էր։ Պատերազմի ամենաթեժ պահին իր շտապ օգնության մեքենայով բարձրացել է դիրքեր, որ զոհերին ու վիրավորված զինծառայողներին տարհանի, սակայն, ճանապարհին հեռահար հրթիռներով կրակել են նաև շտապ օգնության մեքենայի վրա։ Մարատը գլխի շրջանում ու մարմնի աջ հատվածում վիրավորում է ստացել։ Գրեթե անգիտակից վիճակում նրան տեղափոխել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ 4 օր նա մնացել է այնտեղ։ Ճանապարհը դեպի Հայաստան բացելուց հետո Մարատին մյուս վիրավորների հետ տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»։

Բժիշկները 8 ամիս պայքարել են Մարատի կյանքը փրկելու համար, սակայն ոչ մի տեղաշարժ։ Նրա մահն արձանագրվել է հիվանդասենյակում։ Նրան հետմահու զոհված զինծառայողի կարգավիճակ է տրվել։ Մարատը հուղարկավորվել է Նոր Հաճնի եղբայրական գերեզմանատանը։ 

Մարատ Բաբայանը 41 տարեկան էր, ունի 3 զավակ, որից 2-ն անչափահաս են։ Ավագ որդի Արթուրը և Մերին բնավորությամբ հանգիստ են, իսկ ահա փոքրը՝ 10-ամյա Դավիթը, Գրիգորն ասում է՝ Մարատի կտորն է՝ անհանգիստ, ուժեղ ու վրեժով լցված։  

Ընտանիքն ափսոսում է, որ Մարատի հետ վերջին անգամ խոսելու հնարավորություն չի եղել, թեպետ վստահ են, որ վերջին խոսքերը վերաբերվելու էին զավակներին.
«Գոնե հիվանդանոցում այդ 8 ամիսներին մեկ անգամ խոսելը հնարավոր լիներ, բայց ափսոս, այդ հրաշքը տեղի չունեցավ»,-հավելեց Գրիգոր Բաբայանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts