Դադարեցրե՛ք զենք մատակարարել Իսրայելին, այս խելագարությունը չի կարող շարունակվել. Պաղեստինի նախագահի կոչը ՄԱԿ-ում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Իսրայելին և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ Գազայի հատվածում գործողությունների համար։
«Դադարեցրե՛ք ցեղասպանությունը, դադարեցրե՛ք զենք մատակարարել Իսրայելին: Այս խելագարությունը չի կարող շարունակվել:
Ամբողջ աշխարհը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է մեր ժողովրդի հետ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում։ Եթե Իսրայելը կարծում է, որ կարող է խուսափել պատասխանատվությունից և պատժից այս հանցագործությունների համար, ապա նա սխալվում է»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
Աբբասը համոզմունք է հայտնել, որ իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ կատարած հանցագործություններն անպատիժ չեն մնա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live