Նավթի գները նվազում են և շաբաթն ավարտում են զգալի անկումով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գներն ուրբաթ օրը սակարկությունների ընթացքում դանդաղ նվազում են՝ շաբաթն ավարտելով զգալի անկումով՝ շուկայում առաջարկի ավելացման ակնկալիքներով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 71,49 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,11 դոլարով (0,15%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 1,86 դոլարով (2,5%)՝ հասնելով 71,6 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ընթացքում նվազել են 0,07 դոլարով (0,1%)՝ հասնելով 67,6 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 2,02 դոլարով (2,9%)՝ հասնելով 67,67 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս շաբաթ Brent-ն արդեն կորցրել է 4,2%, WTI-ն՝ 4,9%։