Հայաստանից լոլիկի արտահանումից ստացված եկամուտը կիսով չափ նվազել է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը 2023 թվականին արտահանել է 26 միլիոն 42 հազար դոլարի լոլիկ, հայտնում է World's Top Exports պորտալը։ Դա 45,5%-ով քիչ է, քան 2022 թվականին: Հայաստանը ցուցակում զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։
Թուրքիան լոլիկի արտահանումից վաստակել է 535,7 միլիոն դոլար (6-րդ հորիզոնական) եկամուտ, Ադրբեջանը՝ 162 միլիոն դոլար (12-րդ հորիզոնական), Իրանը ՝ 11,7 միլիոն դոլար (36-րդ հորիզոնական), Վրաստանը՝ 1,4 միլիոն դոլար (63-րդ հորիզոնական) Ռուսաստանը՝ 562 հազար դոլար (71-րդ հորիզոնական):
Մեքսիկան դարձել է լոլիկի աշխարհի գլխավոր արտահանողը՝ իր 3 միլիարդ դոլար եկամուտով։ Առաջին հնգյակում են հայտնվել Նիդեռլանդները (2 միլիարդ դոլար), Իսպանիան (1,18 միլիարդ դոլար), Մարոկկոն (1,14 միլիարդ դոլար) և Ֆրանսիան (800 միլիոն դոլար): Ընդհանուր առմամբ լոլիկի համաշխարհային արտահանման ծավալը ավելանացել է 7,6%-ով և կազմել է ավելի քան 11 միլիարդ դոլար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live