Քաղցրեղեններ, որոնք օգտակար են առողջությանը
LIFEShabat.am-ը գրում է.
Բոլորն էլ սիրում են քաղցրեղեն, սակայն շատերն ունեն մտավախություն քաղցրեղենի վնասակար հետևանքների, մասնավորապես գիրանալու կապակցությամբ: Այդ առումով դիետոլոգներն առաջարկում են հետևյալ խորհուրդները:
Շոկոլադ: Այս հակասթրեսային միջոցը ակնթարթորեն բարձրացնում է մարդու տրամադրությունը: Շոկոլադի ազդեցությունը ինքնաներշնչանք չէ, այն իսկապես պարունակում է «երջանկության հորմոն»՝ սերոտոնին: Բացի այդ շոկոլադը չի պարունակում խոլեստերին, հակաթթվային է, օգտակար է հիշողության և ուղեղի աշխատանքի համար: Այն պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, լեցիտին, PP և B խմբի վիտամիններ: Որպեսզի շոկոլադը իսկապես օգտակար ազդեցություն թողնի, անհրաժեշտ է օրական օգտագործել 20-30 գրամից ոչ ավել (100 գրամանոց շոկոլադե սալիկի մեկ երրորդը): Խորհուրդ է տրվում նախընտրել ոչ թե կաթնային, այլ սև շոկոլադ:
Մեղր: Այս բարիքը վիտամինների, միկրոտարրերի և օգտակար կենսաբանական տարրերի պահեստ է: Մեղրը ունիվերսալ պոլիվիտամինային միջոց է, որն ունակ է ամրապնդել առողջությունը՝ նորմայի ցանկացած շեղումների դեպքում: Այն բարձրացնում է էներգետիկ մակարդակն ու կենսունակությունը: Պատահական չէ, որ հնում օլիմպիական մարզիկների սննդակարգում մեծ տեղ է հատկացվել մեղրին: Սակայն հարկ է իմանալ, որ օգտակար հատկություններ ունի միայն բնական մեղրը, որը տեխնոլոգիական վերամշակման չի ենթարկվել: Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 1-2 թեյի գդալի չափով մեղ:
Չորամրգեր: Չրերը կարող են փոխարինել ցանկացած խաղցրեղենի: Ամենից առաջ դրանք բնական միջոցներ են, որոնք չեն պարունակում գունավորումներ և արհեստական հավելումներ: Նույն մրգերն են, միայն թե ջրազրկված: Չորացված մրգերը հարուստ են սննդաթելով, ֆրուկտոզայով, պեկտինային նյութերով, հակաօքսիդանտներով և այլ կենսաբանական օգտակար տարրերով: Միայն թե պետք է հիշել, որ չրերն ունեն մեծ կալորիականություն, հետևաբար օրական անհրաժեշտ է ուտել ոչ մեծ քանակությամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



