Այգավան գյուղում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է տղամարդու մարմին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ․-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպչել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live