Սեյրան Օհանյանը հաստատեց նախարարությունում ստուգումների իրականացման լուրը (տեսանյութ)
VIDEOՕրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։
Թերթի հրապարակման համաձայն՝ հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ո՛չ սննդի որակի ու ժամկետների, ո՛չ մատակարար ընկերությունների ու ատկատների հետ կապված:
ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել են: Չի բացառվում, որ հենց եկող շաբաթվանից էլ ստուգումներն սկսվեն:
Past.am-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց մեկնաբանել այս լուրերը: Ի պատասխան՝ Օհանյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու վերաբերյալ լուրերը՝ նշելով, որ դրանք պլանային են: Նախարարը, սակայն, չմեկնաբանեց, թե արդյոք նախագահ Սարգսյանը խի՞ստ խոսակցություն է ունեցել գեներալիտետի հետ, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



