Լիոնել Մեսին կստանա մոտ 40 միլիոն եվրո
SPORT«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը հաջորդ մրցաշրջանից կբարձրանա մինչեւ տարեկան 39,4 միլիոն եվրո, հաղորդում էmundodeportivo-ն: 28-ամյա ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 22,8 միլիոն եվրո:
Եթե Մեսիի համար 2016թ. ամռանը առաջարկեն պայմանագրում նշված 250 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը եւ գործարքը տեղի ունենա, ապա ֆուտբոլիստը տեղափոխության գումարից կստանա 19,9 միլիոն եվրո, իսկ եթե տրանսֆերն իրականացվի 2017-ին, խաղացողը կստանա 9,9 միլիոն եվրո:
Մեսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 15 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



