Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ իրենց տանից սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին, որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ դեպք է պատահել, ինչից հետո զանգը ընդհատվել է, մոտ 1 ժամ առաջ վերջինս կրկին կապ է հաստատել իր հետ՝ կցկտուր խոսել և կարծես թե խուսափել է ինչ-որ բանից: Ահազանգողը հավելել է նաև, որ մոտ 15 րոպե առաջ ստացել է հաղորդագրություն իր տղայի հեռախոսահամարից, որտեղ վերջինս նշել է մեքենայի համարանիշը, Էդո անունը և հասցե՝ Արտաշատի ձորեր, որտեղ սեփական փոքր լճեր կան և քարքարոտ ճանապարհ, ինչպես նաև տղամարդը զանգահարել է նաև իր քրոջը և ասել՝ շտապ օգնեն իրեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Էդվարդ Ա․-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Հ․-ն, նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բարձրաբերդի փողոցում գումարային հարցի շուրջ խոսելու պատրվակով խաբեությամբ Արտակ Ն․-ին նստեցրել են Էդվարդ Ա․-ի կողմից վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, որից հետո եկել են Մրգանուշ գյուղի դաշտերում գտնվող փայտյա շինություն, որտեղ նրանց է միացել նաև Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Ա․-ն և նշված վայրում գումարային հարցերի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վերջիններս Արտակ Ն․-ի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և ապօրինի զրկել ազատ տեղաշարժվելու և հեռախոսային կապի իրավունքից, որից հետո Արտակ Ա․-ն վերջիններիցս գաղտնի կապ է հաստատել իր մայրիկի հետ և խնդրել է իրեն օգնել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live