Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել
SOCIETYՍեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն դուրս է եկել իրենց և տեղեկություն չունեն նրա մասին։
Հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Էդվարդ Ա․-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Հ․-ն, նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բարձրաբերդի փողոցում գումարային հարցի շուրջ խոսելու պատրվակով, խաբեությամբ Արտակ Ն․-ին նստեցրել են Էդվարդ Ա․-ի կողմից վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, որից հետո եկել են Մրգանուշ գյուղի դաշտերում գտնվող փայտյա շինություն, որտեղ նրանց է միացել նաև Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Ա․-ն և նշված վայրում գումարային հարցերի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վերջիններս Արտակ Ն․-ի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և ապօրինի զրկել ազատ տեղաշարժվելու և հեռախոսային կապի իրավունքից, որից հետո Արտակ Ա․-ն վերջիններիցս գաղտնի կապ է հաստատել իր մայրիկի հետ և խնդրել է իրեն օգնել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրանտ Հ․-ն, Էդուարդ Ա․-ի կողմից վարած «Mercededes» մակնիշի ավտոմեքենայով, Մխչյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ Միշա Ա․-ին և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: