ՌԴ վարչապետը կմեկնի Իրան
SOCIETYՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։ Հայտնում է Ռիա Նովոստին։
Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:
«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-իրանական համագործակցության ամբողջ հատվածը:
Հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: