Վանաձորում վեճն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալը ծալովի դանակը նետել է գետը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժողը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Կ․-ն, ով սեպտեմբերի 27-ին ժամը 22։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Արարատ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:
Ձեռնարկված միջոցառումներով և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել Արարատ Ղ․-ն և հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կ․-ի մարմնի տարբեր մասերի, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հանցագործության առարկա հանդիսացող դանակը Նարեկացու փողոցի սկզբնամասում նետել է Փամբակ գետը:
Բաժին ներկայացած Արարատ Ղ․-ի աջ ձեռքի ցուցամատին առկա է եղել ակնհայտ մարմնական վնասվածք, որի շուրջ նա հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված միջադեպի ժամանակ՝ իր ձեռքի դանակով անզգուշաբար ձեռքը վնասելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արարատ Ղ-ի հետ միասին ներակայցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։