«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի, հաճախ ասում են՝ երբեք չվիրահատված դերասանուհին». Անահիտ Կիրակոսյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի: 17 տարեկանից ասպարեզում եմ և ինձ ճանաչում են նաև այդպես՝ երբեք չվիրահատված դերասանուհին», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ևս 1 գաղտնիք բացեց.
«Անգամ վարսերս չեմ ներկել, իմ բնական գույնն է: Ու, շատ հաճախ հետևորդներս, երբ հարցնում են՝ ինչպես եք այս գույնը ստացել, ասում եմ՝ ծնողներիս մեծ սիրո օգնությամբ»:
Անահիտը նշեց, որ ինքը որևէ մեկին չի մեղադրում պլաստիկ միջամտության դիմելու համար, որովհետև դա համարում է շատ անձնական հարց:
«Եթե դա հոգեվիճակի խնդիր է, մարդ կա, իսկապես իր ներքին հոգեվիճակի վրա ազդում է, և փոխելով իրեն լավ է զգում, այդ պարագայում լրիվ ընդունելի է: Այսինքն մարդիկ ազատ են իրենց որոշումներում:
Անձամբ ես կդիմեի, եթե զգայի, որ դա ազդում է իմ ներքին աշխարհի վրա, ու այդ փոփոխությունից ինձ համար ինչ-որ բան կփոխվեր: Ոչ թե դիմացինի, այլ՝ ինքս ինձ համար: Բայց, քանի որ ինքս ինձ հետ այս հարցով ներդաշնակ եմ, որևէ փոփոխության չեմ դիմել»,- անկեղծացավ դերասանուհին:
«Այն, ինչ հիմա համատարած կատարվում է, դեմ եմ այն իմաստով, որ չափից դուրս է: Եթե ամեն ինչի մեջ այս կյանքում չափի զգացողությունը պահպանենք, նորմալ է: Եթե փոքրիկ շտկում է, որը կօգնի մեզ ավելի լավ զգալու, կողմ եմ, բայց, երբ մեկս մյուսին նմանվում ենք, դա արդեն աննորմալ է:
Ես կուզեի, որ մարդիկ միջամտության դիմելուց իրենց եսը չկորցնեն: Անգամ, երբ մեյքափ արտիստի եմ դիմում, միշտ ասում եմ՝ ինձանից ուրիշ մարդ մի դարձրեք, որ ես ինձ տեսնեմ, ճանաչեմ, բայց ընդգծվեն իմ գեղեցիկ կողմերը կամ փակվեն իմ թերությունները:
Խնդիրն այն է, որ մարդ ինքն իրեն չկորցնի, բոլորը միանման չլինեն, այս միանմանությանը դեմ եմ: Մարդկանց գիտեմ, ովքեր դիմել են միջամտության ու դրանից հետո կյանքի որակը փոխվել է դեպի լավը, հոգեվիճակային ավելի ներդաշնակ են զգացել»,- ամփոփեց Անահիտ Կիրակոսյանը: