Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալին և պետքարտուղարին:
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում տարածած հաղորդագրությունից:
«Ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», - ասվում է հրապարակման մեջ։
Նրա խոսքով՝ բոլոր գործընթացները գերատեսչության ներսում պետք է լինեն «հստակ և վերահսկելի», իսկ դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անթույլատրելի է:
Բացի այդ, Ումերովն ասել է, որ խնդիր է դրել իրավապահների և հակակոռուպցիոն մարմինների հետ միասին ավարտին հասցնել գնումների համակարգի մաքրման գործընթացը։