Երեխաները ուշաթափվել են. Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում աշակերտն արցունքաբեր գազ է փչել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտառոց դեպք է գրանցվել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ 7-րդ դասարանի աշակերտներից մեկը արցունքաբեր գազ է օգտագործել դպրոցում:
«Երեխաները վատացել են, ուշաթափվել: Ամբողջ դպրոցը դրսում էր, իսկ գազն օգտագործողի ծնողներն իրենց որդուց գոհ, ուրախ կանգնած ժպտում էին»,- մեզ հետ զրույցում պատմեցին աշակերտների ծնողները։
Oragir.News-ը կատարվածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրենությունից, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Կապ հաստատեցինք «Շտապօգնություն» ՓԲԸ, որտեղից, սակայն, հրաժարվեցին տեղեկություն տրամադրել. «Մենք որևէ տեղեկություն չենք կարող տրամադրել»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live