Ջիմի Քարթերը 100-ամյակը բոլորած ԱՄՆ առաջին նախագահն է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջիմի Քարթերը հասել է նրան, ինչին չի հասել ԱՄՆ ոչ մի նախկին նախագահ՝ նա նշել է իր 100-ամյա հոբելյանը, հայտնում է NBC News-ը։
Սպիտակ տանը մեկ ժամկետ ծառայած Քարթերը երեքշաբթի Փլեյնսում, Ջորջիա նահանգի իր տանը, որտեղ վերջին 19 ամիսների ընթացքում հոսփիսային խնամք է ստացել, նշել է այդ կարևոր իրադարձությունը:
Դեմոկրատ նախկին նախագահը, որը վերջին ամիսներին գնալով ավելի թույլ է զգում, հարազատներին ասել է, որ ցանկանում է ապրել գոնե մինչև հոկտեմբերի 15-ը, երբ նահանգում կսկսվի վաղաժամ քվեարկությունը, որպեսզի ինքը կարողանա քվեարկել 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Նախկին գետնանուշ աճեցնող ագարակատեր և ռազմածովային ուժերի վետերան Ջիմի Քարթերը գրեթե վեց տարի ավելի ապրեց, քան 2018 թվականի նոյեմբերի 30-ին 94 տարեկան մահացած ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշը:
Քարթերը մեկ ժամկետ ծառայել է Սպիտակ տանը՝ 1977-1981 թվականներին, որի ընթացքում համակարգել է Քեմփ Դեյվիդի համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց Իսրայելի և Եգիպտոսի միջև տասնամյակների հակամարտություններին և կոշտ դիրք գրավեց Խորհրդային Միության դեմ: Ռոնալդ Ռեյգանին ընտրություններում պարտվելուց հետո Քարթերը հիմնեց մարդու իրավունքների խթանման և ընդլայնմանն ուղղված Քարթերի կենտրոնը, որի համար 2002 թվականին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live