Մտերիմ ընկերներ էին, դասի ժամանակ անզգույշ կատակ էին արել. քոլեջի դանակահարության մանրամասները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 27-ին դանակահարություն էր տեղի ունեցել Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում», ուսանողները վիճել էին, նրանից մեկը դանակահարել էր կուրսընկերոջը, որը տեղափոխվել էր հիվանդանոց։
Oragir.News-ի հետ զրույցում «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը պատմեց դեպքի մանրամասները։
Նրա խոսքով՝ վեճի մասնակիցները շատ մտերիմ ընկերներ էին, լավ սովորող, դաստիարակված. «Դասի ժամանակ ուսանողները իրար հետ անզգույշ կատակ են արել, որի արդյունքում եղել է միջադեպ։ Բայց իրականում ո՛չ վիճաբանություն, ո՛չ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, և 2 ուսանողները՝ և՛ տուժողը, և՛ դանակն իր մոտ պահողը շոկային իրավոճակում են եղել, քանի որ չեն մտածել, որ միջադեպը կարող է նման ձևով ավարտվել»,- ասաց տնօրենը։
Նա նշեց, որ դանակահարված ուսանողի վիճակն այս պահին լավ է, տանն է, և մոտ օրերս կվերադառնա քոլեջ, իսկ դանակահարող ուսանողը հեռացված է քոլեջից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live