Հայաստան մեկնող հարյուրավոր ուղևորներ դեռ Դոհայում են. ի՞նչ է հայտնի այս պահին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Իրանի գործողություններից տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Իրանը չեղարկել է բոլոր չվերթները, նաև չեղարկվել են չվերթները Կատարից՝ մայրաքաղաք Դոհայից: Իսկ Դոհան, հիշեցնենք, կարևոր տրանզիտային կետ է Երևանից և դեպի Երևան թռիչքների համար:
MediaHub-ն ավելի վաղ զրուցել էր Դոհայի օդանավակայանում անորոշ ժամանակով մնացած ՀՀ քաղաքացու հետ, որի չվերթը դեպի Երևան երեկ երեկոյան չեղարկվել է, որը տեղեկացրել էր, որ մարդիկ չգիտեին՝ ի՞նչ անեն: Նա տեղեկացրել էր, որ գիշերը ուղևորներին հյուրանոց չէր հատկացրել «Qatar Airways» ավիաընկերությունը, միայն սնունդով էր ապահովել, առավոտյան էլ դեռ պարզ չէր, թե ինչպես են Հայաստան մեկնող հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու Երևան։
Քիչ առաջ MediaHub-ը կապ հաստատեց ահազանգած քաղաքացու հետ, որը նշեց, որ իրենց ճակատագիրը դեռ անորոշ է: Տեղեկացրեց, որ այսօր կեսօրից հետո Դոհա-Երևան չկայացած չվերթի բոլոր ուղևորներին ի վերջո հյուրանոց են հատկացրել։
«Ամբողջ գիշեր օդանավակայանում մնալուց հետո, վերջապես հյուրանոց հատկացրեցին, հիմա հյուրանոցում ենք, մի քիչ հետո կտեղեկացնեն մեզ՝ ե՞րբ ենք թռնելու, արդյո՞ք այսօր թռիչք կլինի, թե՞ դեռ այստեղ ենք մնալու: Ոչինչ պարզ չէ, անկազմակերպ վիճակ է»,– նշեց մեր զրուցակիցը։
Ահազանգած քաղաքացին նշեց, թե դեռ պետք է տեղեկացնեն՝ արդյո՞ք պետք է գնան օդանավակայան, թե՞ ոչ , չնայած, նրա խոսքով, ամենակարևորը ապահով լինելն է։
Հիշեցնենք, որ առավոտյան նրանց տեղեկացրել էին, որ հնարավոր է ուրիշ չվերթ կազմակերպվի, կամ այլ քաղաքով վերադառնան Երևան, չի բացառվել նաև այն տարբերակը, որ երեկոյան մեծ ինքնաթիռ կհատկացնեն, և երկու թռիչքների ուղևորները միանգամից կվերադառնան Երևան։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live