Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թումանյան փողոցում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Մասնավորապես՝ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live