Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ
SOCIETYԱմերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:
Պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և ակտիվացնելով այն` հաճախորդները նաև կմասնակցեն 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը․ արշավի շրջանակում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս` հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, խաղարկվելու է 16-ական iPhone 16:
Հավելենք, որ 2023թ.-ին Ամերիաբանկի Mastercard քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 25.1%-ով: Իսկ Ամերիաբանկի Mastercard քարտապանների թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35.8%:
Այս տարվա առաջին 8 ամսվա տվյալներով միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 43%-ը:
Նշենք, որ Ամերիաբանկի Mastercard հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Մանրամասները` հղումով:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: