«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ է արել. Վան Նեմրան պատմել է Ալեքս թատրոնում կայացած թեժ համերգից
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մինչև համերգը ամենաբարդ աշխատանքն ենք կատարում՝ սաունդչեքը, կարգավորում ենք ձայները, բալանսները, հետո արդեն ետնաբեմից սկսվում է իրական տոնը, ետնաբեմում անցկացվող ամբողջ ժամանակն ուղղված է մաքսիմալ լավ տրամադրության մեջ ընկնելուն, որ փոխանցենք հանդիսատեսին»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ պատմելով Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում օրերս կայացած համերգից, նշեց Nemra խմբի հիմնադիր անդամ, առաջատար վոկալիստ, կիթառահար և երգահան Վան Եղիազարյանն, ով հայտնի է որպես Վան Նեմրա:
«Իրականում էական չէ թե համերգը մեծ է, թե փոքր, միևնույնն է մենք նույն կերպ ենք պատրաստվում համերգներին:
Հիանալի ժամանակ անցկացրինք, լեփ լեցուն դահլիճ, բայց ոչ հրավիրված մարդկանցով, այլ մարդկանցով, որոնք մեր գործունեության գնահատողն ու սիրահարն են»,- նշեց նա:
Վանի խոսքով՝ սպասում էին, որ համերգը լավ կանցնի, տեսնում էին, որ պահանջարկը մեծ է, բայց որ այսպիսի բուռն էմոցիաներով ու ջերմ համերգ կլինի չէին պատկերացնում:
«Անկեղծ ասած մտածում էինք՝ մեծ մասը գալու են, որ լսեն մեր հայկական երգերի մշակումները ու կարոտներն առնեն հայրենիքից, բայց պարզվեց, որ բացի դրանից, այստեղի հանդիսատեսը նաև նույն չափ սիրում է մեր հեղինակային անգլալեզու երգերը ու ամբողջ համերգի ընթացքում միասին երգեցինք... Շատ թեժ էր»,- պատմեց Վանը:
«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ էր արել.
«Հուսով եմ իրոք երկարացրինք ու որակ մտցրեցինք մարդկանց կյանքում այդ մի քանի ժամում»,- ամփոփեց Վանը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան