Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության նիստում այսօր որոշվել է դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:
Խոսքը այլևս Հայաստանի բռնցքամարտի և ըմբշամարտի հավաքական թիմերի անդամ չհամարվող հետևյալ մարզիկների մասին է.
Դավիթ Կարենի Սիմոնյան,
Ոսկան Վարուժանի Ոսկանյան,
Միսակ Գևորգի Տեփանյան,
Արմեն Թորոսի Պողոսյան,
Արման Հայկի Վարդանյան,
Արման Վարազդատի Ավագյան,
Հենրիկ Լյովայի Հայկյան,
Սարգիս Արթուրի Բեգոյան,
Արման Սամվելի Հարությունյան,
Հրայր Հրաչի Ալիխանյան,
Սամվել Կարենի Գևորգյան:
Նման որոշման համար հիմք է ընդունվել «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի» եև «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի» գրությունները:
Հիշյալ մարզիկներն արդեն զորակոչվել են ՊՆ N զորամասի մարզական վաշտ: