Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինսկի և Բաքվի հարաբերությունները «միջպետական և անձնական հարաբերությունների հրաշալի համատեղում են։
Այս մասին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ասեք՝ ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար․ մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչև հիմա, այդպես կլինի հետո։ Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի այն ամենն, ինչի կկարողանա»,- նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, թե Բելառուսն ու Ադրբեջանը «բարեկամություն չեն անում երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են իրենց ժողովուրդների շահերի համար»։
Նշենք նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է՝ մեկնելու է Ադրբեջան՝ նոյեմբերին սպասվող COP29 կլիմայական համաժողովին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live